@misc{Մանուկյան_Նարինե_Ժամանակակից, author={Մանուկյան Նարինե}, howpublished={online}, language={Հայերեն}, abstract={Ժամանակակից համաշխարհային տնտեսության զարգացման բնորոշ գծերից են տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառների մեծ հաջողությունները և ձեռքբերումները, գիտատար արտադրությունների զարգացումը: Գիտության և տեխնիկայի զարգացման արագ առաջընթացը, դրանց ներմուծումը արտադրություն և հասարակական կյանք գիտատեխնիկական հեղախոխությունը դարձրին կյանքի բնականոն և շարունակական գործընթաց: Հաշվողական տեխնիկայի և հեռահաղորդակցության միջոցների սրընթաց զարգացումը, հսկայական քանակությամբ տվյալների կուտակումը, տվյալների փոխանցման բարձր արագությունները ХХ դարի վերջում ձևավորեցին մի նոր հասկացություն` գլոբալ տեղեկատվական հասարակություն: Գլոբալ տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի սկիզբ կարելի է համարել «Ազգային տեղեկատվական ենթակառուցվածք» ստեղծելու ամերիկյան նախաձեռնությունը և «Տեղեկատվական հասարակություն» եվրոպական հայեցակարգը: 1998 թվականի հոկտեմբերի 11-ին “Merrill Lynch” խոշորագույն բրոքերային կազմակերպությունը ամերիկյան առաջատար թերթերում հայտարարություն էր տեղադրել այն մասին, որ լրանում է արդյունաբերական դարաշրջանը փոխարինող տեղեկատվական դարաշրջանի տասը տարին: Ելակետային էր համարվում Բեռլինյան պատի փլուզումը և Ինտերնետի զարգացումը: Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել, որ առաջիկա տասնամյակներում տեղեկատվական հասարակության զարգացման հիմնական գործոնն է հանդիսանալու համաշխարհային սարդոստայնի www - տեխնոլոգիան:}, title={Ժամանակակից տեղեկատվական հասարակության եվ տեղեկատվական տնտեսության ձեվավորման առանձնահատկությունները}, type={Կոնֆերանս}, }