Metadata language
Title:
Ընդհանրացված ոչ պարզորոշ կոնստրուկտիվ տրամաբանություն ; Обобщенная нечеткая конструктивная логика
Author:
Զասլավսկի Իգոր ; Заславский Игорь
Type:
Uncontrolled Keywords:
нечеткая логика ; конструктивная математика ; математическая логика ; предикат, квантор
Abstract:
Դիտարկվում է ոչ պարզորոշ կոնստրուկտիվ տրամաբանության համակարգ, որտեղ տրամաբանական արժեքները կազմում են մասնակի կարգավորված բազմություն: Սահմանվում է ճշմարտության ալգորիթմական սանդղակի գաղափարը (կարճ, Ա-սանդղակ), և այդ գաղափարի հիման վրա կառուցվում է ընդհանրացված ոչ պարզորոշ կոնստրուկտիվ տրամաբանության համակարգ: Մասնավորապես սահմանվում են պրեդիկատային բանաձևերի ուժեղ և թույլ նույնաբար ճշմարտության գաղափարները տվյալ Ա-սանդղակի նկատմամբ: Ապացուցվում է, որ կոնստրուկտիվ (ինտուիցիոնիստական) պրեդիկատային հաշվում արտածվող որոշակի տիպի յուրաքանչյուր պրեդիկատային բանաձև նույնաբար ճշմարիտ է ուժեղ իմաստով ցանկացած Ասանդղակի նկատմամբ: Մյուս կողմից ապացուցվում է, որ որոշ պրեդիկատային բանաձևեր (որոնք նույնաբար ճշմարիտ են դասական տրամաբանության տեսակետից) նույնաբար ճշմարիտ չեն թույլ իմաստով ցանկացած Ա-սանդղակի նկատմամբ:
Publisher:
ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
Language:
Journal or Publication Title:
URL:
Affiliation:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա