Դիտարկվում է ոչ պարզորոշ կոնստրուկտիվ տրամաբանության համակարգ, որտեղ տրամաբանական արժեքները կազմում են մասնակի կարգավորված բազմություն: Սահմանվում է ճշմարտության ալգորիթմական սանդղակի գաղափարը (կարճ, Ա-սանդղակ), և այդ գաղափարի հիման վրա կառուցվում է ընդհանրացված ոչ պարզորոշ կոնստրուկտիվ տրամաբանության համակարգ: Մասնավորապես սահմանվում են պրեդիկատային բանաձևերի ուժեղ և թույլ նույնաբար ճշմարտության գաղափարները տվյալ Ա-սանդղակի նկատմամբ: Ապացուցվում է, որ կոնստրուկտիվ (ինտուիցիոնիստական) պրեդիկատային հաշվում արտածվող որոշակի տիպի յուրաքանչյուր պրեդիկատային բանաձև նույնաբար ճշմարիտ է ուժեղ իմաստով ցանկացած Ասանդղակի նկատմամբ: Մյուս կողմից ապացուցվում է, որ որոշ պրեդիկատային բանաձևեր (որոնք նույնաբար ճշմարիտ են դասական տրամաբանության տեսակետից) նույնաբար ճշմարիտ չեն թույլ իմաստով ցանկացած Ա-սանդղակի նկատմամբ:
ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
oai:noad.sci.am:135785
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա
Mar 3, 2021
Jul 15, 2020
23
https://noad.sci.am/publication/149312
Edition name | Date |
---|---|
И. Д. Заславский, 2015, Обобщенная нечеткая конструктивная логика | Mar 3, 2021 |