Անվանում:

Ժամանակակից տեղեկատվական հասարակության եվ տեղեկատվական տնտեսության ձեվավորման առանձնահատկությունները

Հեղինակ:

Մանուկյան Նարինե

Տեսակ:

Կոնֆերանս

Չվերահսկվող բանալի բառեր:

տեղեկատվական տեխնոլոգիաներ ; տեղեկատվական տնտեսություն ; տնտեսության նորարարություն ; տեղեկատվական հասարակություն

Ամփոփում:

Ժամանակակից համաշխարհային տնտեսության զարգացման բնորոշ գծերից են տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառների մեծ հաջողությունները և ձեռքբերումները, գիտատար արտադրությունների զարգացումը: Գիտության և տեխնիկայի զարգացման արագ առաջընթացը, դրանց ներմուծումը արտադրություն և հասարակական կյանք գիտատեխնիկական հեղախոխությունը դարձրին կյանքի բնականոն և շարունակական գործընթաց: Հաշվողական տեխնիկայի և հեռահաղորդակցության միջոցների սրընթաց զարգացումը, հսկայական քանակությամբ տվյալների կուտակումը, տվյալների փոխանցման բարձր արագությունները ХХ դարի վերջում ձևավորեցին մի նոր հասկացություն` գլոբալ տեղեկատվական հասարակություն: Գլոբալ տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի սկիզբ կարելի է համարել «Ազգային տեղեկատվական ենթակառուցվածք» ստեղծելու ամերիկյան նախաձեռնությունը և «Տեղեկատվական հասարակություն» եվրոպական հայեցակարգը: 1998 թվականի հոկտեմբերի 11-ին “Merrill Lynch” խոշորագույն բրոքերային կազմակերպությունը ամերիկյան առաջատար թերթերում հայտարարություն էր տեղադրել այն մասին, որ լրանում է արդյունաբերական դարաշրջանը փոխարինող տեղեկատվական դարաշրջանի տասը տարին: Ելակետային էր համարվում Բեռլինյան պատի փլուզումը և Ինտերնետի զարգացումը: Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել, որ առաջիկա տասնամյակներում տեղեկատվական հասարակության զարգացման հիմնական գործոնն է հանդիսանալու համաշխարհային սարդոստայնի www - տեխնոլոգիան:

ISBN:

978-5-550-

Լեզու:

Հայերեն

URL:


Կազմակերպության անվանում:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

Երկիր:

Հայաստան

Տարի:

2018

Ժամանակահատված:

Մայիս-ի 15

Գիտաժողովի անվանում:

Ինովացիոն հնարավորությունները և մարտահրավերները ժամանակակից աշխարհում

Վայր:

Երևան

Մասնակցության տեսակը:

բանավոր