Title:

Տվյալների մաքրումը որպես Հայաստանում գիտության գնահատման մարտահրավեր.գործնական լուծումներ,Հայկական Գիտության ազգային հիմնադրամ

Type:

Դրամաշնորհ

Description:

Ներկայացված ծրագիրը իրենից ենթադրում է երկու փուլ: Առաջին փուլի ընթացքում մեր խումբը կիրականացնի հայ գիտնականների, գիտական կազմակերպությունների և հայերեն տեղանունների տվյալների մաքրում Web of Science- ի տվյալների բազայում (WOS): Ստացված արդյունքների հիման վրա խումբը կիրականացնի հայաստանյան գիտության խորը և բազմակողմանի գիտաչափական վերլուծություն՝ սկսած 1991 թվականից: Կվերլուծվեն հայաստանյան գիտնականների, գիտական խմբերի և կազմակերպությունների միջազգային համագործակցություններն ըստ գիտական ոլորտների, կուսումնասիրվի Հայաստանի գիտության զարգացման դինամիկան, կմշակվի տեղեկատվական եւ վերլուծական համակարգ`Հայաստանում գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման համար: WOS- ի մաքրված տվյալների բազաների հետ միասին կօգտագործվեն նաև ռուսական Russian Science Citation Index-ի և հայկական Armenian Science Citation Index-ի տվյալները:

Affiliation:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Time period:

2018-2019

Foundation:

ANSEF