Metadata language
Title:
Type:
Description:
այաստանում գիտական գործունեությունը օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել մի համակարգ, որը հաշվի կառնի հրապարակումների հոսքը, կորոշի հայ հեղինակների հղումների գումարային գործակիցը և կհաշվարկի հրապարակումները ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և արտասահմանյան գիտական պարբերականներում: Արտասահմանյան և թարգմանված ռուսական պարբերականներում հայ հեղինականների տպագրված նյութերի վերլուծության համար կարող ենք օգտվել WOS, Scopus և ՌԻՆՑ շտեմարաններից, իսկ հայկական ամսագրերի մասին ավելի ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար կստեղծվի գիտական հոդվածների ինդեքսավորման և հոդվածին կից մատենագրության համանման մեխանիզմը` գիտական հղումների հայկական ցուցիչ (ԱԻՆՑ – АИНЦ – Армянский индекс научного цитирования): ԱԻՆՑ վերջնական տարբերակը կհանդիսանա ՌԻՆՑ-ի անալոգը: Ծրագրի շրջանակներում հայկական կողմը կնպաստի ՌԻՆՑ-ում հայկական գիտական ամսագրերի տեղակայմանը:
Affiliation:
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ