NI4OS-Europe Ազգային «Բաց Գիտություն»Կարողությունների զարգացման դասընթաց

2020-09-17

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը Եվրոմիության կողմից ֆինանսավորվող NI4OS նախագծի հետ համատեղ ս․թ․ սեպտեմբերի 28-ին կազմակերպում է առցանց աշխատանքային գիտաժողով` նվիրված հայաստանյան OpenAIRE հանգույցին: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել բաց գիտության ընդհանոր դրույթները գիտակրթական համայնքի համար, ներկայացնել OpenAire հանգույցի հնարավորությունները և քննարկել Հայաստանում բաց գիտության զարգացմանը նպաստող քայլերը:

Նախատեսվում է զեկուցումներ նվիրված բաց գիտությանը OpenAire հանգույցին և Եվրոպական բաց գիտության ամպին (European Open Science Cloud):Միջոցառումը հետաքրքրություն կներկայացնի բուհերի, գիտական կազմակերպությունների, ինչպես նաև գրադարանների և հայաստանյան հրատարակիչների ներկայացուցիչների համար։

Մանրամասների ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք այցելել https://events.ni4os.eu/event/14/overview հասցեով։

Այլ նորություններ

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն