Օբյեկտ

Վերնագիր: Հեռավար դասավանդման հիմնախնդիրը Երևանի պետական կոնսերվատորիայում ; Проблемы дистанционного обучения в Ереванской государственной консерватории им. Комитаса

Ամփոփում:

2020 թ. մարտ ամսին համաճարակի տարածման պատճառով ՀՀ-ում որոշում ընդունվեց այն մասին, որ կրթական հաստատություններն անցնում են աշխատանքի հեռավար կազմակեպման ձևաչափին: Այդ փուլում ինֆորմացիոն տիրույթում ակտիվ քննարկումներ էին ծավալվել այն թեմայի շուրջ, թե արդյո՞ք պատրաստ է մեր դպրոցական և ԲՈՒՀ-ական կրթական համակարգն այս անցումային շրջանին: Անակնկալ փոփոխությունների հետևանքով առաջացած դժվարությունների հետ բախվեցին կրթական գործընթացի բոլոր մասնակիցները: Արդյունքում առավել ծանրաբեռնված դարձավ դասախոսական անձնակազմի աշխատանքը, քանի որ իրենք ստիպված էին կարճ ժամկետներում հարմարվել և տեղափոխել իրենց համար սովորական դասերն առցանց, վիրտուալ աշխարհ: Ծագեցին տարբեր բնույթի խնդիրներ, որոնց թվում էր անգամ մեր ժամանակների համար պարզ համակարգիչների և հեռախոսների բացակայությունը աշակերտ/ուսանողների և դասախոսների մոտ և այլ խնդիրներ: Դրա հետ մեկտեղ, բոլոր դասախոսները չէ, որ պատրաստ եղան մշակելու աշակերտների/ուսանողների հետ հաղորդակցման նոր մոդելներ և անցկացնելու հեռավար դասերը տարբեր միջոցներով: Հասկանալու համար, թե ինչպես են հարմարվել ԵՊԿ-ի դասախոսները աշխատանքային այս նոր ձևաչափին և ինչ տեսակի դժվարություններ են նրանց մոտ առաջացել աշխատանքի ընթացքում, անցկացվեց փոքր հետազոտություն-հարցում: Հարցման հիմնական նպատակներն էին՝ - Գնահատել առցանց հարթակներում դասախոսնե-րի նախկին և ներկա աշխատանքային փորձը։ - Բացահայտել առավել հաճախ օգտագործվող ծրագրերը և հարթակները հեռավար դասավանդման ընթացքում։ - Պարզել ամենատարածված խնդիրները, որոնք ծագում են հեռավար դասերի անցկացման ժամանակ։ - Պարզել հեռավար դասավանդման ինչպես թերությունները, այնպես էլ առավելությունները դասախոսնե-րի տեսանկյունից: Տվյալների հավաքման մեթոդն էր առցանց հարցումը: Այդ նպատակով ստեղծվեց Google form ձևաչափով հարցաշարը, որ սոցիալական ցանցի (Facebook), էլ. փոստի և մարդկանց միջոցով տարածվեց ԵՊԿ-ի դասախոսական միջավայրում: Հարցաշարի մեջ ներառված էր ութ հարց: Ընդհանուր առմամբ, հարցաթերթիկները լրացրեցին 22 դասախոս-ռեսպոնդենտներ ԵՊԿ-ի տարբեր բաժիններից և ամբիոններից: Հարցումն անցկացվեց դեկտեմբերի 12-22: Աշխատանքում նաև բնութագրված է ՌԴ-ի ԲՈՒՀ-երում և դպրոցներում տիրող իրավիճակը համաճարակի տարածման պայմաններում, ըստ իրենց կողմից հրապարակած տվյալների:

Նույնականացուցիչ:

oai:noad.sci.am:136274

Լեզու:

Հայերեն ; Армянский

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Երաժշտական Հայաստան ; Музыкальная Армения

Հատոր:

2

Համար:

61

URL:


Կազմակերպության անվանում:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ; Ереванская государственная консерватория им. Комитаса

Երկիր:

Հայաստան ; Армения

Տարի:

2021

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Dec 13, 2022

Մեր գրադարանում է սկսած:

Dec 13, 2022

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

34

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://noad.sci.am/publication/149839

Ցույց տալ նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տալ նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Հրատարակության անուն Ամսաթիվ
Inessa Hovsepyan, Problems of Distance Teaching at the Yerevan Komitas State Conservatory Dec 13, 2022

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն